‘Վարդան Մինասյան. Եթե չխաղա Օզբիլիսը՝ կխաղա Էդգար Մանուչարյանը’

906

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր՝ մարտի 25-ին, 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ հանդիպեց լրագրողներին.

Երիտասարդական հավաքականի հետ խաղի տպավորությունը:

— Բոլոր հարցերի պատասխաններըը ստացանք, մեկ ֆուտբոլիստի հարցում դեռ կան կասկածներ: Բոլորդ էլ գիտեք, որ Օզբիլիսը երեք օր է մարզվել, դժվար է նրա մասնակցության հարցը: Եթե մի փոքր կասկածեցինք, հաստատ վնաս չենք տա Օզբիլիսի առողջությանը:

Այդ ընկերական հանդիպումը բավարարե՞ց Ձեզ:

— Իհարկե չբավարարեց, բայց ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ կար, որ ընկերական խաղ էր: Եթե այդպես խաղան, իհարկե հաջողության չեն հասնի Չեխիայի դեմ խաղում:

Ո՚՞վ է հանդիպման ֆավորիտը:

— Երկու թիմերի մոտ էլ շատ բարձր է մոտիվացիան՝ ելնելով մրցաշարային դրությունից: Հնարավորությունները 50/50 եմ գնահատում:

Այն որ Չեխիան պարտվեց Դանիային ինչպես կազդի խաղի վրա:

— Դա այդքան մեզ համար կարևոր չէ, որքան որ մեզ համար, մենք ինչպես պատրաստվում էինք, այդպես էլ կպատրատսվեինք: Հոգեբանական առումով ավելի բարդ է չեխերի համար, բայց նրանք պրոֆեսիոնալներ են և կհաղթահարեն այդ իրավիճակը

Հարձակողակա՞ն ֆուտբոլ է խաղալու Հայաստանը:

— Խաղասկզբում միշտ պետք է բալանս լինի, իսկ խաղի ընթացքը արդեն կախված կլինի հաշվին:

Չեխիայի մասին ի՞նչ կարծիք ունեք:

— Եվրո-2012-ից սկսած հետևում եմ Չեխիայի հավաքականի հանդիպումներին, շատ ուժեղ և կարգապահ թիմ է: Տարօրինակ արդյունք էր Դանիայի դեմ 0:3-ը, խաղը հավասար էր, բայց Դանիան առաջինը խփեց և հաղթանակ տարավ: Չեխիայի հավաքական խաղաոճը չի փոխվում, վեց-յոթ խաղ եմ դիտել և բոլորը կրկնվում են, կան նյուանսները:

Օզբիլիսը, եթե չխաղա, ո՞վ կխաղա:

— Էդգար Մանուչարյանը:

Տրամադրվածությունն ինչպիսի՞ն է թիմի մոտ:

— Շատ լավ, նրանց լրացուցիչ տրամադրելու կարիք չկա:

Մխիթարյանի և Մովսիսյանի հետ խոսե՞լ եք Հյուբշմանի և Սուխիի մասին:

— Կան առաջատարներ թիմում և մենք խեսել ենք ընդհանուր թիմի մասին: Իսկ առաջատարները Պետր Չեխն ու Ռոսիցկին:

Եթե գաղտնիք չէ, ո՞վ է խաղալու պաշտպանության կենտրոնում Արզումանյանի հետ:

— Այդպես ստացվում է, որ ողջ կազմը կասեմ… Հարոյան, Ոսկանյան, Խաչատուրով:

Աղբյուրը՝ totalfootball.am

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի նոր դեսպանը մեծ ուշադրություն է դարձնելու ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանը. Քաղաքագետ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն ողջ ղեկավար կազմով այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին’