‘Վարդան Մինասյան. Հավաքականում անառողջ մթնոլորտ չկա’

982

Հայաստանի հավաքականը յուրաքանչյուր խաղին նախապատրաստվում և խաղում է հաղթելու համար: Նման հայտարարություն արեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը` Հայաստան-Մալթա նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ չնայած որոշ ֆուտբոլիստների խաղային քիչ պրակտիկային` մարզչական շտաբը կփորձի լրացնել բաց տեղերը:

«Մենք չենք մտածում, թե Մալթայի հավաքականը թույլ է կամ մենք` ուժեղ: Յուրաքանչյուր խաղի պատրաստվելիս մեր միակ նպատակը հաղթելն է: Մարտավարություն և կազմի փոփոխություն կլինի Մալթայի և Դանիայի ազգային հավաքականի խաղերի ժամանակ»,- մարզիչի խոսքերն է մեջբերում «Արմենպրես» գործակալությունը: Այս խաղում կլինեն նաև երիտասարդական հավաքականի անդամներ Վարազադատ Հարոյանը և Կարեն Մուրադյանը: Մալթայի հետ առաջիկա խաղին հնարավոր է` մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, ով, սակայն, դեռ վերջնականապես չի ապաքինվել վասվածքից:

Անդրադառնալով այն լուրերին, թե ազգային հավաքականում անառողջ մթնոլորտ է, և որոշ ֆուտբոլիստներ առավելություններ ունեն, Մինասյանն ասաց, որ նման բան չկա: «Մեր հավաքականում անառողջ մթնոլորտ չկա: Ես այն կարծիքին եմ, որ անկախ այն բանից, որ հավաքականը հաղթում է կամ պարտվում, հավաքականում պետք է լավ մթնոլորտ լինի»,- ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Մալթայի հավաքականին: Հանդիպումը կկայանա աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանանշկներում: Խաղը կմեկնարկի 20.00-ին:  

Նախորդ հոդվածը‘Կառավարությունն Էռնեկյանին խոստացել է ԱԳՆ շենքի համար կայանատեղի կառուցել’
Հաջորդ հոդվածը‘Կոռումպացված միջին դաս’