‘Վարդան Պետրոսյանին կձերբակալեն’

1054

Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին կձերբակալեն: Այս մասին ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իրար էին բախվել «ՎԱԶ 2121» ու BMW մակնիշի մեքենաները: Վերջինի ղեկին Վարդան Պետրոսյանն էր, ում, ևս 6 հոգու հետ, մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետև՝ վիրահատել: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Վթարի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:Այն վերաբերում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոկտեմբերի 4-ին դերասանին դուրս էին գրել հիվանդանոցից: Վթարիc տուժածներից Տաթև Հակոբյանը, ով կոտրվածքներ էր ստացել, դեռևս շարունակում է բուժումը հիվանդանոցում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին քիչ անց կձերբակալեն’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայի առաջնորդի մորաքույրը քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում’