‘Վարդան Պետրոսյանին տեղափոխում են դատարան (տեսանյութ)’

1594

Hetq.am-ը հայտնում է, որ այս պահին Վարդան Պետրոսյանին «Արթմեդ» բժշկական սթրես կենտրոնից շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` խափանման միջոցի ընտրության հարցը որոշելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել այսօր առավոտյան ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կայքի փոխանցմամբ, բժշկական կենտրոնի մուտքի մոտ իրենց հետ զրույցում Վարդան Պետրոսյանը նախ ցավակցություն հայտնեց ավտովթարից մահացածների ընտանիքներին, այնուհետեւ շարունակեց. «Քննիչի գործողություններն ինձ համար առավել տարօրինակ են, ո՞ւր են շտապում, չեմ հասկանում: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել, ես չեմ խուսափում պատասխանատվությունից»,- եզրափակել է դերասանը:

Օրենքով սահմանված կարգով ձերբակալման 72 ժամը լրանում էր այսօր առավոտյան 12:00-ին, սակայն քննիչը սթրես կենտրոն է ներկայացել 10:00-ին եւ փորձել հարցաքննել Վարդան Պետրոսյանին` առանց փաստաբանի ներկայության: Վերջինս հրաժարվել է քննիչի հարցերին պատասխանել:  

Տեսանյութը` News.am-ի 

Նախորդ հոդվածը‘«Մանչեստեր Յունայթեդ» — «Արսենալ», «Յուվենտուս» — «Նապոլի» և ևս մի քանի հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Ուժի մեջ են մտնում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները’