‘Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մինչ օրս անպատասխան է’

663

Այսօր առավոտյան դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ում գրառում էր կատարել, ըստ որի՝ Վ. Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար նշանակել են նույն քննիչին` Հայկ Հակոբյանին, ով, որպես քննիչ, քրեական գործի քննության ծամանակ խախտել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր այն նորմերը, որոնք տեսականորեն այդ գործը քննող քննիչը կարող էր խախտել:

Այս հարցով փաստաբանից հետաքրքրվեցինք, թե որոնք են լինելու իրականացվելիք գործողությունները նախաքննության մարմնի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը ապահովելու նպատակով: Ի պատասխան՝ պաշտպանը նշեց, որ իրենք արդեն ֆիքսել են բոլոր խախտումները, որոնք այս պահին տեղի են ունեցել, և դրանց վերաբերյալ բացարկի միջնորդություն են ներկայացրել դատախազություն, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: 

Նախորդ հոդվածը‘Նոր նշանակում և կադրային փոփոխություն դատախազությունում’
Հաջորդ հոդվածը‘«Կենսաթոշակների կուտակային հիմնադրամի մասին» օրենքի իրական տեքստը’