‘Վարդան Պետրոսյանի փաստաբանն օմբուդսմենին է դիմել ‘

719

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին «իր պաշտպանյալի իրավունքների խախտման և նախաքննության ընթացքում նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերի առնչությամբ, մասնավորապես` քննչական խմբի ղեկավար Հայկ Հակոբյանի կողմից»: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, նոյեմբերի 9-ին Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանում «դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայության բռնությամբ ապահովմանը»: Փաստաբանն ընդգծել է, որ Վարդան Պետրոսյանն ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով ի վիճակի չէր ներկայանալ դատական նիստի, սակայն Հակոբյանը, հակառակ բժիշկների խորհուրդներին, գործնականում, «բռնությամբ ապահովել է դերասանի ներկայությունը դատական նիստին», ինչը փաստաբանը գնահատում է որպես անմարդկային վերաբերմունք Պետրոսյանի նկատմամբ և մարդու իրավունքների պաշտպանին խնդրում է պաշտպանել իր պաշտպանյալի իրավունքները:

Ավելացնենք, որ Վարդան Պետրոսյանն ու նրա փաստաբանն ի սկզբանե դեմ էին Հակոբյանի թեկնածությանը որպես քննչական խմբի ղեկավար, քանի որ նա սուբյեկտիվ մոտեցում ունի գործին և նենգափոխում է իրականությունը:

 

Նախորդ հոդվածը‘Լատվիայի նախագահն անիմաստ է համարել եվրոյի գովազդը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ձերբակալել են իրանական հետախուզության գործակալի’