‘
ԱԱԾ քննչական վարչությունը միջնորդել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Նա ներկայումս գտնվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննարկվում է միջնորդությունը: Մինչ դատարան տանելը ԱԱԾ քննչական վարչությունը Վ.Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Վ.Սեդրակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Վ.Սեդրակյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել ցուցմունքներ տալուց:
pastinfo.am
‘