‘Վարդան Սեդրակյան. Քոչարյանին տեսել եմ միայն հեռուստացույցով’

947

Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը հերքում է, որ ժամանակին խորհրդականի կարգավիճակով այցելություններ է կատարել Ռոբերտ Քոչարյանին:

«Դա իրականությանը չի համապատասխանում, հերթական հնարանքն է», — iLur.am-ին ասաց Սեդրակյանը՝ նշելով, որ «Քոչարյանին տեսել է միայն հեռուստացույցով»:

Օրերս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Գառնիկ Իսագուլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, թե Վարդան Սեդրակյանը Քոչարյանի աշխատակազմ էր այցելում: Ըստ Իսագուլյանի, դեռ այն ժամանակ ինքը վիճարկել է Սեդրակյանի՝ էպոսի իմացությունը: 

Նախորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմությունը Ռուսաստանի ԱԳՆ-ին մեղադրել է ապատեղեկատվության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ընտրացուցակներում կրկնակի գրանցում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ կան’