‘Վարդան Օսկանյանը հանդիպել է ՄԽ ամերիկացի համանախագահի հետ’

783

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը:

Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները հարցի կարգավորման կապակցությամբ, ինչպես նաև հնարավոր միջոցները՝ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: Այս մասին iLur.am-ին տեղեկացրին Վարդան Օսկանյանի գրասենյակից: 

Նախորդ հոդվածը‘Իվետա Տոնոյան. Վոլեյբոլի ֆեդերացիայի հարցը Ծառուկյանի օրակարգում չէ’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախը գերմանական բանկից ավելի քան 100 միլիոն եվրոյի վարկ վերցնելու պայմանավորվածություն է ձեռք բերել’