‘Վարդան Օսկանյանին կանչել են հարցաքննության ‘

4071

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին ծանուցագիր է ուղարկվել, որով նա հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին, հրավիրվել է հարցաքննության, iLur.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Վարդան Օսկանյանը հարցաքննությանը կներկայանա իր հետ: Փաստաբանի խոսքով՝ հարցաքննության ընթացքում, բնականաբար, կառաջադրվի նաև մեղադրանք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2—ին Ազգային ժողովը բավարարել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին  որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը: 

Նախորդ հոդվածը‘Երեք օր՝ մեկ միլիոն վոլտ էլեկտրական հոսանքի տակ ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Պետք է ձերբակալվի բարձրաստիճան ոստիկան Աշոտ Կարապետյանը’