‘Վարդան Օսկանյանին հրավիրել են ԱԱԾ ‘

642

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նոյեմբերի 19-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ներկայացրին փորձաքննություն նշանակելու որոշումը, սակայն մենք չծանոթացանք որոշմանը»,- նշեց  փաստաբանը՝ հավելելով, որ նման հրավերներ, բնականաբար, նորից կլինեն:

Նրա խոսքով՝ փորձ արվել է հարցեր տալ Վարդան Օսկանյանին, սակայն վերջինիս դիրքորոշումը անփոփոխ է մնացել, այսինքն՝  Օսկանյանը հրաժարվել է որևէ ցուցմունք տալ:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» Կոպենհագենում ժամանակ չի կորցնում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելը պատրաստ է առաջին քայլը կատարել Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս թողնելու ճանապարհին ‘