‘Վարդան Օսկանյան. Այստեղ միակ սենսացիան այն է, որ երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար’

1174

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը իր Ֆեյսբուքի էջում քիչ առաջ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստրոև.

«Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի մասին:

Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:

Այս հարցի կապակցությամբ ես երեք նկատառում ունեմ.

1. Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է և անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին:

2. Նրանք, ովքեր կազմակերպել և տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհարամրհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը:

3. Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ»,- ասված է Օսկանյանի հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Թուրք-սիրիական սահմանին Patriot-ների տեղակայումը կարող է համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ ‘
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում պայթյունի հետևանքով 10 երեխա է զոհվել’