‘
ԲՀԿ-ում շուտով տեղի կունենան զգալի փոփոխություններ, որից հետո կուսակցությունն ավելի կուժեղանա, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:
«Ես ԲՀԿ մտա այդ կուսակցությունն ավելի ուժեղացնելու նպատակով, քանի որ այն արդեն ուներ կարևոր հեղինակություն ժողովրդի աչքում: Ճիշտ է, ԲՀԿ-ում կան հարցեր, որոնց հետ համամիտ չեմ, բայց ամեն կուսակցություն պիտի ունենա իր ներքին դիսցիպլինան ու եթե որոշում ես կուսակցություն մտնել, պիտի ինչ-որ կերպ ենթարկվես դրա կանոններին»,- ասել է Օսկանյանը:
Խոսելով օլիգարխիայի դեմ պայքարի ու դրան ԲՀԿ-ի մասնակցության մասին՝ Օսկանյանը նշել է.«Հարցը պետք է դրվի այսպես՝ ԲՀԿ-ն կմասնակցի այդ պայքարին, իսկ ինքնին պայքարը պետք է ղեկավարի իշխանությունը»:
‘