‘
Այսօր Վարդենիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ եւ բոցաշունչ դիֆերամբ ձոնեց Սերժ Սարգսյանին:
Ըստ Aravot.am-ի, թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասաց. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»:
Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրեց ադրբեջաներեն: Սարգսյանն էլ հումոր արեց՝ «Էդ ոնց որ կարոտել ե՞ք, հա, ինչ-որ ժամանակների» ու մինչ այդ մարդը փորձում էր իր սրտի խոսքը հայերենի վերածել, նախագահ Սարգսյանն ասաց. «Պետք չի, պետք չի թարգմանել, երեւի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:
Իսկ վարդենիսցու սրտի խոսքը մոտավորապես այս էր նշանակում՝ խոսքի արժեքը մեծ է, այն էլ տղամարդու եւ նախագահի եւ պետք չէ այդ խոսքի արժեքը գետնով տալ: Նախագահի եւ վարդենիսցու զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:
Aravot.am
‘