‘Վարդենիսում վագոնների գծերից դուրս գալու պատճառը եղջերավոր կենդանին էր ‘

657

Վարդենիս-Շորժա ուղեմասի 165-րդ կիլոմետրին բեռնատար վագոնները հոկտեմբերի 22-ին բախվել են խոշոր եղջերավոր կենդանուն: Արդյունքում բեռնատար գնացքի չորս վագոն դուրս է եկել գծերից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղուց»:

«Վարդենիս-Շորժա ուղեմասի պահատարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է քաղաքացիներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար: 

ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ, վարորդներին բաժանվում են թռուցիկներ:

Երկաթուղային տրանսպորտը, ինչպես և ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղևորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե\’ք ուշադիր և հիշե\’ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը»:

Նախորդ հոդվածը‘Այսօր «Նորդ Օստի» ահաբեկչության 10-րդ տարելիցն է’
Հաջորդ հոդվածը‘Ավելի քան 3000 բրիտանացիներ վիճակախաղում շահելու շնորհիվ միլիոնատեր են դարձել’