‘Վարդենյաց լեռնանցքը փակ է’

741

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք — Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 
 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները մարտի 16-ից հնարավոր է՝ նստացույց սկսեն’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանի ինքնարդարացման հերթական խղճուկ փորձը’