‘Վարդենյաց լեռնանցքում բուք է’

702

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշտարակ-Ապարան, Հրազդան-Հանքավան, Զանգեր-Սիսիան ավտոճանապարհները,  Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:

Հանրապետության գրեթե բոլոր մազերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում բուք է:

ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

 

 

Նախորդ հոդվածը‘Ալեգրին կարող է փոխարինել վան Գալին’
Հաջորդ հոդվածը‘Բենիտես. «Բենզեման օրինակելի մարդ է և խաղացող. մենք սատարում ենք նրան»’