‘Վարդին բաց կթողնի Անգլիայի հավաքականի առաջիկա խաղերը’

1004

«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին վնասվածք է ստացել ազգային ընտրանու մարզման ժամանակ:

Վնասվածքի բնույթի մասին տեղեկություն չկա, սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը հաղորդում է, որ հարձակվողը լքել է հավաքականը և չի մասնակցի Շոտլանդիայի և Ֆրանսիայի հետ խաղերին:

Անգլիայի հավաքականը հունիսի 10-ին ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպում կանցկացնի շոտլանդացիների հետ, իսկ հունիսի 13-ին ընկերական խաղում կմրցի Ֆրանսիայի հետ:

Անգլիացիների մարզչական շտաբը որոշել է փոխարինող չհրավիրել Վարդիին:

Նախորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է Դե Խեայի տրանսֆերը գնելու մտքից’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսն» ու Ալեգրին նոր պայմանագիր են կնքել’