‘Վարդին երկարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ’

1456

‘

«Լեսթերն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Ջեյմի Վարդիի հետ:

Անգլիացի հարձակվողի նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2022 թվականը: 

Վարդին «Լեսթեր» է տեղափոխվել 2012-ին և այս ընթացքում դարձել է 88 գոլի հեղինակ: Նա 10-րդ տեղն է  զբաղեցնում գավաթի պատմության մեջ լավագույն ռմբարկուների  ցանկում: 

ԱՊԼ-ի 2015/16 մրցաշրջանում Վարդին ռեկորդ է սահմանել` խփելով 11 գոլ անընդմեջ:   

‘

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական տիրապետություն հաստատել տիեզերքում’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելն անհեռանկար գործ է’