‘
«Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղի կարեւորության մասին:
«Հրաշալի կլիներ հաղթել Անգլիայի Սուպերգավաթում: Այդ ժամանակ մեզ կհաջողվեր պահպանել հաղթողի հոգեբանությունը, որը մեր հետ էր նախորդ մրցաշրջանում: Մենք գիտեինք, որ եթե կորցնենք այն, ցած կգլորվենք: Կիրակի օրը խաղադաշտում կներդնենք ուժերի 110 տոկոսը եւ կհուսանք, որ դա բավական կլինի հաջողության համար: Դուրս կգանք խաղադաշտ եւ կանենք այն ամենը, ինչն անում էինք նախկինում: Մենք չենք մտածելու բարձունքների մասին, պարզապես փորձելու ենք շարունակել առաջընթացը»,- Անգլիայի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է Daily Mail -ը:
Հիշեցնենք, որ «Լեսթերն» Անգլիայի գործող չեմպիոնն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ գավաթակիրը: Անգլիայի Սուպերգավաթի խաղը կկայանա օգոստոսի 7-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
‘