‘Վարկային նոր բեռ. 37 եւ 40 միլիոնի նոր վարկեր’

980

Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 37 մլն դոլարի վարկ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, վավերացման ներկայացնելով համաձայնագրի նախագիծը:

Նրա խոսքով, ծրագրի մկնարկը նախատեսվում է 2015 թվականի մարտի 1-ին և կտևի 3 տարի: Պայմանագրի մարման ժամկետը կազմում է 15 տարի, իսկ արտոնյալ ժամկետը` 4-5 տարի:

Ազգային Ժողովը վավերացրել է համաձայնագիրը:

ԱԺ-ն նաեւ վավերացրել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին 40 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որը կուղղվի հանրապետության էլեկտրական ենթակայանների արդիականացմանը:

Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ: Տոկոսադրույքը կազմում է LIBOR+0,47% (այսօրվա դրությամբ մոտ 0,8%): 

Նախորդ հոդվածը‘Տուժող կողմը ավելի քան 12 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Վարդան Պետրոսյանից. Սիվիլնեթ’
Հաջորդ հոդվածը‘Մարկեդոնով. Հարավային Կովկասում խաղի ընդհանուր կանոններ մշակելու բոլոր շահագրգիռ խաղացողների ձգտումը դեռ չի երևում’