‘Վարշամ Բորանյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն’

932

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակչում Բորանյանը մրցեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի հետ և 3:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Հիշեցնենք, որ Վարշամ Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր պորտուգալացի Ուգո Միգել դա Սիլվային, 1/4 եզրափակչում 8:2 հաշվով առավելության էր հասել բուլղարացի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Բալին Կորպասիին:

Նախորդ հոդվածը‘Վարդենիս-Երեւան երթուղու «գծատերերը» ծեծել են մրցակից տաքսիստին. Քաղաքում իրարանցում է’
Հաջորդ հոդվածը‘Կարապետ Չալյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր’