‘Վարշավայում հերքել են Ուկրաինայի արևելքում լեհ վարձկանների առկայության մասին լուրը’

635

Լեհաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարցին Վոյցեխովսկին հերքել է Ուկրաինայի արևելքում անջատականների կողմից Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին տեղեկատվությունը, ովքեր, իբր, վարձկաններ են:

«Չեմ հաստատում Ուկրաինայի արևելքում վարձկանների շարքերում անջատականների կողմից  Լեհաստանի քաղաքացիների ձերբակալման մասին լուրը: Դա սև քարոզչության մի մասն է»,- գրառել է Վոյցեխովսկին Twitter-յան իր էջում:

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Միրոսլավ Ռուդենկոն հայտարարել էր, թե անջատականները ձերբակալել են արտասահմանցի վարձկանների, որոնց թվում կան մի քանի սևամորթներ, ինչպես նաև՝ Արևելյան Եվրոպայի երկրների, այդ թվում՝ Լեհաստանի քաղաքացիներ:

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հերքել են Ուկրաինայի արևելյան շրջաններում ուժային օպերացիային արտասահմանցի վարձկանների մասնակցության վերաբերյալ լուրերը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Արամ Հարությունյանը պարգևատրում է Արամ Հարությունյանին’
Հաջորդ հոդվածը‘Իրանի և Թուրքիայի նախագահները տարածաշրջանային հարցեր են քննարկում’