‘Վարշավայում Վարդան Մինասյանը մասնակցել է եվրոպական հավաքականների մարզիչների կոնֆերանսին’

586

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Վարշավայում մասնակցել է եվրոպական հավաքականների մարզիչների կոնֆերանսին:
Դրա ընթացքում մրցավարական գործերով ՈՒԵՖԱ-ի գլխավոր պատասխանատու Պիերլուիջի Կոլինան կոնֆերանսի ընթացքում պատմել է, թե որքան կարևոր էր հավաքականների և ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի միջև երկխոսության հաստատումը.
«Մենք արեցինք այնպես, որ բոլորի նկատմամբ վերաբերմունքը հավասար լինի և արդյունքն ակնհայտ էր,- Կոլինայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: – «Ֆեյր փլեյը» դարձավ մրցաշարի առանցքային գործոնը: Վերջին Եվրոպայի առաջնության ժամանակ ֆուտբոլիստները 20 տոկոսով ավելի քիչ խախտումներ են կատարել, քան Եվրո-2008-ի ժամանակ»:
Կոլինան նաև ընգծել է, որ մրցավարի լրացուցիչ օգնականներ կիրառելու փորձն արդարացրել է իրեն և հավաստիացրել է, որ կշարունակվեն աշխատանքները մրցավարության զարգացման ուղղությամբ:
Կոնֆերանսի ընթացքում իրենց հավաքականների հաջողության գաղտնիքով են կիսվել կիսաեզրափակիչի մասնակից հավաքականների մարզիչները՝ Վիսենտե դել Բոսկեն, Յոախիմ Լյովը, Չեզարե Պրանդելլին և Պաուլու Բենտուն:
Ավարտված Եվրոյի վերաբերյալ իրենց դիտարկումներով են կիսվել նաև Ֆաբիո Կապելլոն, Ժերար Ուլյեն և Լարս Լագերբեկը, ովքեր մտնում էին ՈՒԵՖԱ-ի տեխնիկական փորձագետների թիմի մեջ, տեղեկացնում է Totalfootball.am-ը:

Նախորդ հոդվածը‘Կիևից Քութաիսի ընդամենը €23. Վրաստանում բյուջետային ավիափոխադրողի առաջին թռիչքը’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեն կոչ է արել հայերին՝ զսպվածություն դրսեւորել «Սաֆարովի հարցում» ‘