‘Վարշավա. Հայ շախմատիստները դուրս մնացին մրցանակային եռյակից’

1295

Նոյեմբերի 7-18-ը Վարշավայում շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրի արդյունքում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 ոչ-ոքիով բաժանվեց  Ադրբեջանից:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը չկարողացավ դուրս գալ մրցանակակիրների եռյակ՝ առաջին տեղը զիջելով Ադրբեջանի հավաքականին, որը 14 միավորով նվաճեց եվրոպական ոսկին: Հայ շախմատիստները 13 միավորով զբաղեցրին չորրորդ տեղը 38 հավաքականների շրջանում՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Ֆրանսիայի և Ռուսաստանի հավաքականներին, որոնք նույնպես հավաքել էին 13 միավոր:

Հայաստանի կանանց հավաքականն առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում` 32 թիմերի շրջանում: Ոսկին շահեցին ուկրաինուհիները:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու տարի առաջ նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը պետք է պաշտպանի շախմատի աշխարհի թիմային առաջնությունում, որը կընթանա նոյեբերի 24-ից մինչև դեկտեմբերի 6-ը Անթալիայում:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի իսլամիստական խմբավորման առաջնորդը վախճանվել է Թուրքիայում’
Հաջորդ հոդվածը‘Կազանում կործանված օդանավը նույն օրը վերադարձել էր Երեւանից’