‘
Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի դեմ պայքարող «Դու՛րս մեր գրպանից» նախաձեռնության անդամները այսօր Մերգելյան ինստիտուտի մոտից ավտոերթով շարժվեցին դեպի ԴԱՀԿ գրասենյակ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ԴԱՀԿ-ի կողմից թույլատրված թերացումների դեմ:
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը ակցիայի ժամանակ հայտարարեց, որ մի շարք վարորդների հաշիվները այս պահին գտնվում են կալանքի տակ այն պարագայում, երբ իրենք վճարել են համապատասխան տուգանքները: «Մենք ԴԱՀԿ ծառայությունից հաշվետվություն ենք պահանջում իրենց հակաօրինական գործողությունների համար»,- նշեց «Դու՛րս մեր գրպանից» նախաձեռնության անդամը:
Լուսանկարները՝ iLur.am-ի թղթակից Սահակ Մուրադյանի
‘