‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Էլի արագաչափեր ‘

751

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Կիևյան (1 արագաչափ՝ Բարեկամության հրապարակից դեպի Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկ ուղղությամբ), Օրբելի (1 արագաչափ` երկու ուղղություններով) և Հր. Քոչար (1 արագաչափ՝ Հր. Քոչար-Վրացական փողոցների խաչմերուկից դեպի Հր.Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

  

Նախորդ հոդվածը‘Պլասիդո Դոմինգոն այցելել է Ղարաբաղ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Քըրք Քըրքորյանն ու ևս 9 միլիարդատերեր, ովքեր չեն ավարտել դպրոցը’