‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Նոր արագաչափեր ‘

997

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքի Հովհաննես Շիրազի փողոցում երկու ուղղություններով տեղադրված 2 արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Նախորդ հոդվածը‘Աղբահանների գործադուլի պատճառով Մադրիդի փողոցներում աղբակույտեր են գոյացել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սաուդյան Արաբիայի փոխարեն կլինի Հորդանանը’