‘Վարուժան Հոկտանյան. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հազիվ թե կարողանա արդյունավետորեն աշխատել’

818

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հազիվ թե կարողանա արդյունավետորեն աշխատել: «Transparency International»-ի հայաստանյան գարսենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով, հիշյալ կառույցը, ինչպես և նախորդը, խորհրդատվական մարմին է`ընդլայնված կազմով: «Խորհուրդն ընդլայնվել է`մասնագետների խումբ և մոնիտորինգի խումբ ներգրավելու միջոցով։ Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Խորհուրդն արդյունավետ աշխատի, ապա այն պետք է լիներ անկախ, իսկ դա մեր երկրի ներկայիս պայմաններում շատ դժվար խնդիր է»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հոկտանյանը:

Նրա խոսքով, կառույցի արդյունավետ աշխատանքի համար պետք է լինի քաղաքական կամք, անհրաժեշտ է իրական բանավեճ, ինչը ներկայումս չի դիտվում: Շատ դիտորդների և ընդդիմադիր քաղաքական գործիչների կարծիքով, Խորհուրդն ի սկզբանե չի կարող արդյունավետ լինել`այն պարզ պատճառով, որ Հովիկ Աբրահամյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նրանց կարծիքով, մտնում են Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակի մեջ: Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու վերաբերյալ որոշում կառավարությունն ընդունել է փետրվարի 19-ին: Խորհրդի մեջ մտել են նաև կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների և արդարադատության նախարարներ Գագիկ Խաչատրյանն ու Հովհաննես Մանուկյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Բարձրաստիճան պետական պաշտոնյաների էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահը, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, Հանրային խորհրդի նախագահը, համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Խորհրդը դիտարկվում է որպես հիմնական մարմին` կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները համակարգելու համար։

Նախորդ հոդվածը‘Հայտնի է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 5-րդ ներկայացուցիչը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ա՛յ, սա սենսացիա է. Հ. Ա.-ն ոլորտ է հայտնաբերել, որտեղ խելքն անհրաժեշտ է’