‘Վարունգը՝ որպես քաղաքական կատեգորիա (լուսանկարներ)’

6501

Ընթերցողների թույլտվությամբ, փոխարինելով «խիար» բառը, մեր կարծիքով, ավելի բարեհունչ «վարունգ»-ով, ներկայացնում ենք այդ՝ թեեւ վիտամիններով ոչ այնքան հարուստ, բայց բավական օգտակար բանջարեղենի մի քանի կենցաղային վարիացիաները: 

 

Եվ այսպես.

 

 

 \"\"

Վարունգ-կոկորդիլոս: Այս հնարամիտ խաղալիքն ակամա հիշեցնում է հայտնի կոկորդիլոս Գենայի պատանի բարեկամ, Հայաստանի քաղաքական կյանքի կիզակետում իր կամքից միանգամայն անկախ հայտնված Չեբուրաշկային:

 

\"\" 

Այս վարունգ-բադիկն, անկասկած, թարս է բուսել: Անշուշտ, անբարեխիղճ գյուղացիների՝ սեփական գործին անտեղյակ լինելու պատճառով:

 

\"\" 

Այս սյուրռեալիստական պատկերն իրենից ներկայացնում է հայկական ժողովրդական ասացվածքի պատկերազարդումը՝ «ինչ ցանում ենք, վարունգ ա բուսում»:

 

\"\" 

Իսկ այս մոնստր-վարունգը ցցուն ապացույցն է այն բանի, թե ինչ է պատահում, երբ վարունգի աճեցմամբ զբաղվում են ոչ կոմպետենտ մարդիկ. հակառակ չափսերի՝ դրանց ՕԳԳ-ն ձգտում է 0-ի (զրոյի): Սա հիշեցնում է արդարադատության նախարարության ռեգիստրում գրանցված՝ ամենամասսայականը համարվող կուսակցություններից ամենածանրակշիռը:

Հ.Գ. Մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ ներկայացված բոլոր նմուշները մեկ ընդհանրություն ունեն՝ դրանք սննդի մեջ օգտագործելու համար պիտանի չեն, քանի որ բոլորն էլ դառն են դեղահաբի նման:

 

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին

 

Նախորդ հոդվածը‘«Միլանը» սկսել է Բալոտելիի մարզաշապիկի վաճառքը’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին ռազմական ակադեմիա է գնացել պարսատիկով’