‘
«Այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները նվազել են 64.2 տոկոսով. այդ մասին է փաստում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցը։ Այս թիվը, թերևս, կարելի է համարել աննախադեպ, քանի որ վերջին տարիներին նման կտրուկ անկում չէր գրանցվել, այդ ցուցանիշը 50 տոկոսից չէր անցել»,-գրում է «Ժողովուրդը» և հավելում.
«Ընդ որում, իրենց ներդրումները մեր երկրւմ նվազեցրել են գրեթե բոլոր երկրները, այդ թվում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեյցարիան և այլն։ Այսքանից հետո հետաքրքրականն այն է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, թե մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով իսկ ներդրողների պաշտպանության ուժգնությամբ ՀՀ-ն 25-րդ տեղում է։ Այլ կերպ ասած՝ վարչապետը երեկ հերթական անգամ ստել է»:
‘