‘Վարչապետը հաստատ Մոսկվայու՞մ է. Մամուլ’

1088

Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետներ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտո­նական հաղորդագրություն է տարածել միայն հայկական կողմը, իսկ ահա ՌԴ կառավարության կայքում որևէ բառ անգամ չկա ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հանդիպումների մասին:

Փոխարենը ՌԴ կառավարության կայքը հայտնում է, որ Արկադի Դվորկովիչը երեկ հանդիպել է Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոյի հետ ու քննարկել երկու երկրների միջև ինտեգրացիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Ընդգծենք. Բելառուսի դեպքում ՌԴ փոխվարչապետն ընդունում է փոխվարչապետին, իսկ ահա Հայաստանի դեպքում՝ վարչապետին: Այն էլ՝ այդ հանդիպմանը ռուսները հարկ չեն համարել անդրադառնալ անգամ մեկ նախադասությամբ:

Մանրամասները կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մեր օրը տաբու է ‘
Հաջորդ հոդվածը‘ Կարեն Ավագյանի եղբայրը՝ «փող ուտե­լու պաշտոնի». Մամուլ’