‘Վարչապետը նաիրիտցիներին խոստացել է 1 ամսվա աշխատավարձ վճարել’

948

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո նաիրիտցիների պատվիրակությունը Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեցին, որ Աբրահամյանը խոստացել է մինչեւ ապրիլի 26-27-ը բոլոր աշխատողներին մեկ ամսվա աշխատավարձ վճարել: 

Նաիրիտցիներն իրենց հերթին խոստացել են վարչապետին՝ պայմանը կատարելու դեպքում մինչեւ մայիսի վերջերը ցույցեր չանել:

Այս վերջին պայմանը դուր չիկ եկել հավաքվածների մի զգալի մասին, նրանք շարունակում են ցույցը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին պարտք է շուրջ երկու տարվա աշխատավարձերը:

Մարտի 24-ին նաիրիտցիերի հետ պայմանավորվածության համաձայն, Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բաց նամակով դիմել է վարչապետին՝ առաջարկելով պատշաճ վերաբերմունք  ցույց տալ քաղաքացիների պահանջին: 

Նախորդ հոդվածը‘Արվում է ամեն ինչ՝ Արամ Մանուկյանի վրա հարձակման իրական մեղավորներին թաքցնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. ԵՄ-ն մեղմ է արտահայտվել Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ’