‘Վարչապետը պահանջում է հեշտացնել սեզոնային մրգերի արտահանման գործընթացը’

4448

Կառավարության նիստի ընթացքում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է սեզոնային մրգերի արտահանման համար հեշտացնել ապրանքի բացթողման գործընթացը:

«Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջան է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը», — նկատել է Կարապետյանը: 
Նա հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման մասին օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է հայտնի ջազմեն Չիկոն’