‘Վարչապետի հրամանով Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ էին վարվում դեռ 2012թ. Մամուլ’

1525

Երեկ ՀՀ կառավարության շենքում այնպիսի ուշագրավ փաստ է բացահայտվել, որը կարելի է ամոթալի համարել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև Եվրամիության (ԵՄ) պաշտոնյաների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ  դեռևս 2012թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 1204-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ մի խումբ, որը բանակցել է Մաքսային միությանը (ՄՄ) ՀՀ անդամակցության վերաբերյալ: 9 հոգանոց այդ խումբը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Սա նշանակում է, որ իշխանությունները զուգահեռ բանակցություններ են վարել մի կողմից ԵՄ-ի հետ` Ասոցացման պայմանագրի շուրջ, մյուս կողմից ՌԴ-ի հետ` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Ընդ որում` ԵՄ-ի հետ բանակցել են բացահայտ, ռուսների հետ` գաղտնի: Իսկ այդ ընթացքում էլ նույն Տ. Սարգսյանն իր հարցազրույցներում պարբերաբար հայտարարել է, թե ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն անիմաստ է և անօգուտ: Ի դեպ, այսօր նույն վարչապետն իր իսկ որոշմամբ ղեկավարում է ՄՄ-ին ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովը, կառավարության երեկվա նիստում էլ հաստատվեց ՄՄ-ին միանալու նախապատրաստական աշխատանքների ցանկը, իսկ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 10-ը:

Նախորդ հոդվածը‘Միակ ու «իրեղեն» ապացույցն օծանելիքն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Մարության. Պայքարելու նոր ձևեր մշակվել են’