‘Վարչապետն ընկերների հետ ճաշել է պետբյուջեի հաշվի՞ն. Մամուլ’

1458

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հունիսի սկզբներին կազմակերպած ճաշկերույթը ՀՀ պետական բյուջեի վրա նստել է մոտ 1 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Կոտայքի մարզի «Հին Ջրվեժ» ռեստորանում օրերս տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ, որից հետո կառավարությունը ռեստորանին վճարել է 920 հազար դրամ: Թե ում համար է կազմակերպվել ճաշկերույթը, թերթին պարզել չի հաջողվել:

«Ժողովուրդը» նշում է, որ ՀՀ կառավարության կայքում որեւէ տեղեկություն չկա այդ օրերին որեւէ օտարերկրյա պատվիրակության կամ այլ հյուրերի ընդունելու մասին և հավելում. «Հետաքրքիր է՝ վարչապետն ընկերների հետ միասի՞ն է ճաշել»:

Ըստ թերթին հասած տվյալների՝ 800 հազար դրամ էլ ծախսվել է կառավարությունում սննդի սպասարկման նպատակով. այդ սնունդը նախատեսված է եղել կառավարություն ժամանած հյուրերի համար: Ինչպես ասում են՝ «քեֆ անողին քեֆ չի պակսիլ»:

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Խփվել է հակառակորդի ՍՈՒ 25 մակնիշի ինքնաթիռ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս է էկոնոմիկայի նախարարությունը ճարտարապետ-շինարարներին ճաշ պատվիրել. Մամուլ’