‘Վարչապետ. Թուրքիայի կուսակցությունները սկսում են նոր սահմանադրության աշխատանքները’

2071

Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի իշխող կուսակցությունը, ընդդիմության հետ միասին, կպատրաստի երկրի սահմանադրության փոփոխությունները, հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը:

«Բոլոր գլխավոր կուսակցությունները պատրաստեն սկսելու նոր սահմանադրության մշակման աշխատանքները»,- լրագրողներին հայտնել է վարչապետն Անկարայում՝ հավելելով, որ նման որոշում է կայացվել  ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդների հետ նախագահ Էրդողանի հանդիպման ընթացքում:

Թուրքիայի բնակչությունը սահմանադրական բարեփոխումները պաշտպանել է դեռևս 2010 թ. հանրաքվեի ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ կառավարությունն այն ժամանակ առաջարկել էր 26 լրացում հիմնական օրենքում, որոնցից շատերը Եվրամիության հավանությանն են արժանացել: Սակայն ընդդիմությունը քննադատել է լրացումների նախագիծը:

Յիլդիրիմը նշել է, որ առայժմ խոսքը լրացումների թիվը կրճատելու մասին է: Դրանց բովանդակության մասին քիչ բան է հայտնի: Յիլդիրիմը միայն հայտարարել է, որ մի քանի ուժային կառույցներ, օրինակ՝ ժանդարմներն ու փրկարարները, կփոխանցվեն քաղաքացիական նախարարությունների վերահսկողությանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Սասնա Ծռեր». Ոստիկանները կրակել են, կա երկու վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Սանդերս. Հիլարի Քլինթոնը պետք է դառնա նախագահ’