‘
Երեւանում քաղաքապետի աշխատավարձով հնարավոր չէ միլիոնատեր դառնալ, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Պատասխանելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի կուտակած հարստությանը վերաբերող հարցին, Կարապետյանը նշել է, որ քաղաքապետի կուտակած հարստության աղբյուրները պետք է իրավապահ մարմինները պարզեն: Լրագրողները հիշեցրել են, որ Մարգարյանը, երիտասարդ տարիքից միայն պետական պաշտոններ զբաղեցնելով, մեծ հարստություն է կուտակել:
«Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ մարդիկ են, դա դրա հետ կապ չունի: Ես չգիտեմ նրա եկամտի աղբյուրները եւ պարտավոր չեմ իմանալ», — ասել է Կարապետյանը:
Հարցին, կարո՞ղ է մարդ հարստանալ քաղաքապետի աշխատավարձով, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Քաղաքապետի աշխատավարձով՝ ոչ, այլ տարբերակներով՝ այո»:
‘