‘
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը Եվրոպական միությանը «ողբերգական սխալ է», կարծում է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Եվրոպական Միությանը՝ խաղաղության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Այսպիսով, նշվել է ԵՄ եւ նրան նախորդող հաստատությունների ջանքերը՝ Եվրոպայի միավորման եւ «պատերազմի աշխարհամասից» «խաղաղության աշխարհամասի» վերածվելու ջանքերը:
«Ես իրականում սկզբից մտածխեցի, թե սա լրագրողական հնարք է, որ սա զվարճալի կատակ է. Ես նույնիսկ երազիս մեջ չէի կարող պատկերացնել, թե ինչ-որ մեկը սա կարող է լուրջ ընդունել», — մեկնաբանելով Նոբելյան կոմիտեի որոշումը՝ ասել է Կլաուսը:
«Խաղաղության մրցանակը հանձնել մի հաստատության, առավելեւս, որ դա տվյալ դեպքում բյուրոկրատական հաստատություն է, նշանակում է, որ դա դատարկ պարգեւատրում է», — ասել է Վացլավ Կլաուսը
Նա կասկած է հայտնել, թե որեւէ մեկը եվրոպական պաշտոնյաներից կհամարձակվի ընդունել մրցանակը:
‘