‘Վացկեն կփորձի ամեն գնով պահպանել Մխիթարյանին, Հումելսին ու Գյունդոգանին ‘

860

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն վստահ է, որ Մատս Հումելսը, Իլկայ Գյունդոգանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չեն հեռանալու թիմից:

«Բացառում եմ, որ նրանց կարգի 3 ֆուտբոլիստներ կարող են լքել թիմը: Մեզ անհրաժեշտ կլինի նրանցից յուրաքանչյուրին փոխարինել նույն մակարդակի խաղացողով, եթե նրանք որոշեն հեռանալ 2017 թվականին: Կանենք հնարավոր ամեն ինչ, որ նման բան տեղի չունենա: Ինչ վերաբերում է անգլիական ակումբների հետաքրքրությանը, ապա անպայման չէ մեկնել Անգլիա, որպեսզի աստղ դառնալ: Անգլիական ֆուտբոլն արդեն այն չէ, իսկ այդ երկրի հավաքականը 50 տարի չի կարողանում հաջողության հասնել աշխարհի առաջնությունում: Ֆուտբոլիստները եւս գիտեն, որ խաղերի բարձր ինտենսիվության պատճառով Անգլիայում նրանց կարիերային կարող են խանգարել վնասվածքները»,- Հանս-Յոահիմ Վացկեի խոսքը մեջբերում էBild-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» եւ Հենրիխ Մխիթարյանի միջեւ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Վերջերս գերմանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում կողմերը բանակցելու են նոր պայմանագրի շուրջ: 26-ամյա կիսապաշտպանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» է տեղափոխվել «Բորուսիա»: 

Նախորդ հոդվածը‘ԱԱ- 2014-ի ամենատարեց ֆուտբոլիստն ինքնասպանության փորձ է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրրի Սելյուկ. «Սպարտակը» Օզբիլիզի համար վճարել է 9 միլիոն դոլար, իսկ բոլոր փաստաթղթերի մեջ ցույց են տվել 2 միլիոն»’