‘Վեգասի մարդասպանի եղբայրը ձերբակալվել է մանկական պոռնկագրության համար’

1931

Լաս-Վեգասում երաժշտական փառատոնի մասնակիցներին գնդակահարած Սթիվեն Պեդդոկի եղբայր Բրյուսը ձերբակալվել է մանկական պոռնկագրություն պահելու համար:

Նրան ձերբակալել են Հյուսիսային Հոլիվուդում գտնվող ծերանոցից: Իրավապահները հայտնել են, որ նրա համակարգչից մանկական պոռնկագրություն են առգրավել: Նրանք ասել են, որ վաղուց էին այս գործի համար ուզում գտնել Բրյուս Պեդդոկին, բայց նրա եղբոր կատարած հանցանքից հետո անանուն ինֆորմատորը հայտնել է նրա գտնվելու տեղը:

Սեպտեմնբերին Սթիվեն Պեդդոկը Լաս Վեգասի հյուրանոցներից մեկի 32-րդ հարկից կրակ է բացել ներքեւում երաժշտական փառատոնին մասնակցող մարդկանց վրա, 58 մարդ զոհվել է, տուժել է ավելի քան 500 մարդ: Սա ԱՄՆ պատմության ամենազանգվածային սպանությունն է:

Նախորդ հոդվածը‘Քսենյա Սոբչակը որոշել է ընտրությունից առաջ փոխել անուն-ազգանունը’
Հաջորդ հոդվածը‘Կրոնական ուսմունքի «անխոցելի» հովիվը զոհվել է շոգեկաթսայի մեջ’