‘Վենգերը Ալեքսիս Սանչեսի մասին’

3083

‘

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխության մասին լուրերը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն:

«Սանչեսը ՊՍԺ-ու՞մ: Միայն կասեմ այն, որ դա ԶԼՄ-ների հորինվածքներն են»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ չիլիացու տրանսֆերի վերաբերյալ փարիզցիները առաջարկություն են պատրաստվում անել լոնդոնյան ակումբին: Ըստ տեղեկությունների՝ Ֆրանսիայի առաջնության փոխչեմպիոնները խաղացողին շաբաթական 390 հազար եվրո աշխատավարձ են խոստանում:

‘

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Քանդվում ու բովանդակազրկվում է ամեն ինչ’
Հաջորդ հոդվածը‘Բոնուչի. «Յուվենթուս»-ում ինձ թիմի կարևոր մասնիկ չէի համարում’