‘Վենգերը եւս մեկ հարձակվող ձեռք կբերի’

680

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Հիմնական պատճառ է համարվում այն, որ «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն անգլիական ֆուտբոլին ավելի դանդաղ է հարմարվում, քան կցանկանար ֆրանսիական մասնագետը:

Հունվարին «կանոնիրները» պլանավորում են նոր հարձակվող գնել: Թիմի սկաուտները այժմ ակտիվորեն հետեւում են Ֆերնանդո Լյորենտեին («Ատլետիկ» Բիլբաո), Ադրիան Լոպեսին («Ատլետիկո» Մադրիդ), Ռոբերտ Լեւանդովսկուն («Բորուսիա» Դորտմունդ) եւ Ստեֆան Յովետիչին («Ֆիորենտինա»), նշում է The Telegraph-ը:

Նշենք, որ ավելի վաղ «Արսենալի» նախագահ Պիտեր Հիլ-Վուդը հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Վենգերին թիմը ուժեղացնելու հնարավորություն կտրվի:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողը դանակահարել է իրեն հայհոյող ծառայակցին’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Մկրտչյանի արձանը կրկին վնասվել է (լուսանկար)’