‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավաստիացրել է, որ Եվրալիգայում նորմալ կազմ կներկայացնի։
Խմբային փուլում ֆրանսիացին վստահեց պահեստայիններին՝ ի դեմս Թեո Ուոլկոտի, Օլիվյե Ժիրուի և Ֆրանսիս Կոկելենի։ Նրանց հեռանալը, ինչպես նաև Անգլիայի գավաթից «Արսենալի» դուրս մնալը այլընտրանք չի թողնում Վենգերին։ Փլեյ-օֆֆում Արսենը դաշտ կհանի հիմնական կազմին։
«Առանց այդ էլ ես պատրաստվում էի օգտագործել հիմնական խաղացողներին, առավել ևս որ հիմա մենք շաբաթական միայն մի խաղ ունենք։ Դաշտ կհանեմ նորմալ կազմ 2 պատճառով. մենք մրցանակի շանս ունենք, և մենք դուրս ենք մնացել Անգլիայի գավաթից։ Ոչ մի պատճառ չեմ տեսնում հանգիստ տալու հիմնական խաղացողներին Եվրալիգայում»,- Արսենին է մեջբերում The Independent-ը։
‘