‘Վենգերը հույս է հայտնել, որ Պաուլիստան հունվարի 26-ին կդառնա «Արսենալ»-ի ֆուտբոլիստ’

614

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ «Վիլյառեալ»-ի 26-ամյա կենտրոնական պաշտպան Գաբրիել Պաուլիստան կտեղափոխվի լոնդոնյան ակումբ.

«Մենք շատ մոտ ենք գործարքն ավարտին հասցնելուն: Կարծում եմ` ամեն ինչ վերջնականապես կձևակերպվի վաղը: Նա 24 տարեկան է, լավ պաշտպան է ու լավ արագություն ունի: Ընդամենը մեկ տարի է` Եվրոպայում է խաղում, և գուցե աշխատելու տեղեր դեռ կան, բայց նա մեծ պոտենցիալ ունի»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Ֆրանսիացի մասնագետը նաև ակնարկել է, որ բրազիլացի ֆուտբոլիստն Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանալու հետ կապված խնդիրներ չի ունենա:

Նախորդ հոդվածը‘Տիագու Մենդեշ. ««Բարսելոնա»-ն հիմա «թռչում» է, բայց մենք նրանից չենք վախենում»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն, Զիդանի գլխավորությամբ, գլխավորեց Սեգունդա Բ-ն’