‘
«Չելսի»-«Արսենալ» լոնդոնյան դերբին, որը «կանոնիրների» երկրպագուների պատճառով սկսեց սահմանված ժամանակից 15 րոպե ուշացումով, անցավ բավականաչափ լարված: Արդեն առաջին խաղակեսում Տիբո Կուրտուան վնասվածք ստացավ և նրա փոխարեն դարպասին մոտեցավ Պետեր Չեխը: Եղան նաև մի շարք բախումներ, և մրցավարը երեք դեղին քարտ ցույց տվեց: Սակայն աամենավառ դիպվածը տեղի ունեցավ մարզադաշտի սահմանագծից դուրս, որտեղ արդեն ոչ երիտասարդ Արսեն Վենգերը չվախեցավ Ժոզե Մոուրինյոյի հետ ֆիզիկական կախման մեջ մտնելուց:
‘