‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ինքն անհանգստացած չէ հարձակվող Ալեքսիս Սանչեսի ցածր արդյունավետությունից։ Այս պահին Սանչեսը ուշքի է գալիս իր կարիերայում ամենածանր պահից։ Նա չկարողացավ ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», Չիլիի հավաքականի հետ չկարողացավ նվաճել գալիք Մունդիալի ուղեգիր։ Այս իրավիճակն ազդել է նրա արդյունավետության վրա։ Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսիսն ընդամենը 2 գոլ է խփել։
Թվում է՝ 28-ամյա չիլիացին սպասում է տրանսֆերային պատուհանին, սակայն Վենգերը հավատում է, որ «Արսենալի» երկրպագուները դեռ կտեսնեն ավելի հզոր Սանչեսի։
-Այս պահին նա գոլային պահերի որոնումների մեջ է և երբ գոլ չի խփում՝ հիասթափվում է, ինչպես բոլոր ռմբարկուները։ Այդ հարցում ես անհանգիստ չեմ։ Նա համառորեն աշխատում է, և գոլերը շուտով կլինեն,- Վենգերին է մեջբերում The Guardian-ը։
‘