‘
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է, որ իր թիմը գալիք մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
«Մեր գլխավոր նպատակներից մեկը Եվրոպայի լիգան է, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Կփորձենք ամենաբարձր մակարդակով հանդես գալ: Իհարկե հիասքանչ կլիներ, եթե Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեինք ԱՊԼ-ի լավագույն քառյակում հայտնվելու շնորհիվ»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Four four two-ն:
‘