‘Վենգերին կընդգրկեն հակադոպինգային պայքարում’

785

Մեծ Բրիտանիայի ազգային հակադոպինգային կազմակերպությունը «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին կներգրավի սպորտում արգելված պրեպարատների պայքարում։

Հիշեցնենք՝ նոյեմբերին Վենգերը կարծիք էր հայտնել, թե ֆուտբոլում խնդիրներ կան՝ կապված դոպինգի հետ։ Արսենը խոստովանել է, թե բազմիցս է հանդես եկել այնպիսի թիմերի դեմ, որոնք օգտագործել են արգելված դեղամիջոցներ, ինչպես նաև կոչ է արել ստուգել ֆուտբոլիստների արյունը, այլ ոչ թե մեզը։

Արսենի հետ արդեն խորհրդակցել է Ֆուտբոլային ասոցիացիան, իսկ հիմա նրան համագործակցության հայտ է ներկայացնում Հակադոպինգային կազմակերպությունը։
«Հետաքրքիր կլիներ նրա հետ խոսել և լսել այն, ինչն ուզում է ասել։ Ես փորձում եմ նրա հետ համագործակցություն սկսել։ Կարծում եմ՝ հիմարություն կլիներ մտածել, թե ինչ¬որ մարզաձև կարող է շրջանցել դոպինգը։

Ֆուտբոլը մեծ փողերի մարզաձև է։ Ակումբները հիասքանչ ենթակառուցվածքներ ունեն։ Այստեղ շատ բարձր են աշխատավարձերը, հսկայական են հեռուստատեսության շահույթները»,¬ ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Նիկոլ Սապստեդը։

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Սելյուկ. «Մխիթարյանը հրաշալի ու դաստիարակված տղա է»’
Հաջորդ հոդվածը‘Մասկերանոն դատապարտվել է ազատազրկման մեկ տարով’