‘
Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ:
Մարտ ամսին «զինագործները» 4 խաղում 45 հաղթանակ են տոնել. հաղթել են «Էվերտոնին», «Քուինզ Պարկ Ռեյնջերսին», «Վեստ Հեմին» եւ «Նյուքասլին»: Նշենք, որ այդ բոլոր հանդիպումներում գոլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն, ով ճանաչվել է Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն խաղացող:
Ֆրանսիացի խաղացողը 4 հանդիպումներում 5 գոլի հեղինակ է դարձել, իսկ ընթացիկ մրցաշրջանում 19 խաղերում 13 գնդակ է խփել:
«Արսենալը» մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 1 միավորով զիջելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:
‘